ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն Արցախի Խրամորթ գյուղում է այսօր եղել։ Այցից հետո ադրբեջանական կողմը խախտել է շփման գիծը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
ArmLur.am֊ը զրուցել է Թագուհի Թովմասյանի հետ, փորձել հասկանալ՝ ինչ իրավիճակ է այնտեղ հիմա եւ թե որն է ադրբեջանական սադրանքի պատճառը։
Հավելենք, որ այս պահին էլ Թագուհի Թովմասյանն Արցախում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ