Թագուհի Թովմասյանն Արցախում հանդիպել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն Արցախում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:

«Օգտակար զրույց ունեցանք գործընկերոջս հետ:

Քննարկել ենք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական ոտնձգությունները, իրավական խախտումները, ահաբեկող սպառնալիքները, որի արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար ճգնաժամում։
Եղանակային այս սուղ պայմաններում Արցախի ողջ բնակչությունը՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները ստիպված են գոյատևել առանց բնական գազի։

Այս ամենին զուգահեռ՝ թշնամին սադրանքի է դիմել Փառուխ եւ Խրամորթ համայնքների ուղղությամբ։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը հայերի էթնիկ զտումն է, եւ այս քաղաքականությունը ուղիղ սպառնալիք է ոչ միայն Փառուխ եւ Խրամորթ գյուղերի, այլև Արցախի ողջ բնակչության համար։

Նման գործողությունները ոտնահարում են Արցախի բնակչության իրավունքները եւ անդառնալի կորստի սպառնալիք են պարունակում։
Գործընկերոջս հետ կարեւորեցինք միջազգային կառույցների հետ երկու հայկական պետությունների շարունակական աշխատանքի ամենօրյա ռեժիմով պահանջը. հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը»,- նշում է Թագուհի Թովմասյանը։




Լրահոս