Ինչպես հայտնել էինք՝ այսօր Վեդի խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են։ Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
АrmLur.am-ի եղավ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Արալեզ գյուղի թիվ 13/10 ընտրատեղամասում, որտեղ նկատեցինք մեծ թվով ոստիկանական ուժեր։
Հանձնաժողովի նախագահ Գոհար Չաթոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ արձանագրում է արել։
Զրուցել ենք նաեւ արալեզցիների հետ, պարզելու համար, թե ում են վստահել իրենց ձայն եւ ինչու։
Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան