Մարտի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Վերին Խոտանան և Հարժիս գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: