Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահականին:
Երկու երկրների նախագահները քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունները:
Կողմերը պայմանավորվել են ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումն անցկացնել Ստամբուլում: