Մարտի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մետրոյի կայարաններից մեկի նախասրահից, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 21-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գորշ զանգվածով կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են: