Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կերկարաձգվի. չեն հասցնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովում գործող քննիչ հանձնաժողովները հաճախ չեն հասցնում կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, եւ կարիք է լինում երկարաձգել դրանց գործողության ժամկետը։

«ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ քննիչ հանձնաժողովների գործողության ժամկետը վեց ամիս է։ Եվ հիմա փոփոխություն է առաջարկվում կատարել այդ սահմանադրական օրենքում։

Հիմնավորման մեջ նշվում է որ դրույթը խնդրահարույց է, քանի որ փորձը ցույց տվեց, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգեցին հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ քննիչ հանձնաժողովի բուն նպատակի հիմնավորմանը:

Նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել՝ դարձնելով մեկ տարի, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ տարով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս