ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաչե Քալաշյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հայկ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: