Ինչ են հուշում աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին օրը հակում է հետաքրքիր շփման կամ փորձարկման շարունակության, սակայն, միևնույն ժամանակ, կազմակերպվածության կոչ է անում: Ցանկալի է նախապես ծրագրել ուղևորությունները և այցերը, ժամանակին ավարտել ցանկացած միջոցառում: Որպեսզի խնդիրներ չլինեն ճանապարհին, ավելի լավ է ընտրել ծանոթ երթուղիները: Անցանկալի են նոր նախաձեռնությունները: Ուշ ժամին ավելի լավ է լինել ոչ թե ուրիշի տարածքում, այլ տանը:

Ցուլ

Ցուլերի համար այսօր ամենակարևոր որակներից մեկը չափավորությունն է: Օրը բարեհաջող է, եթե ամեն ինչում հետևեք տրամաբանությանը, խուսափեք ավելորդ վազվզոցից: Շատ Ցուլեր իրենց ավելի վստահ կզգան, եթե ինչ-որ բանից գիտակցաբար հրաժարվել են, հաղթահարել են գայթակղությունը: Այսօրվա մթնոլորտը կարող է կասկածներ առաջացնել, ընդգծել մոլորվածությունը, ուժգնացնել ապակողմնորոշվածությունը, վերածնել հին վախերը:

Երկվորյակ

Երկվորյակներին այսօրվա իրադարձությունները կհիշեցնեն, որ ամեն ինչ իր սահմաններն ունի, այդ թվում՝ ազատությունը: Ամենաակտիվ Երկվորյակները կարող են բախվել արտաքին խիստ արգելքի: Հնարավոր է կախվածություն ծնողներից, հեղինակություններից, ավագ գործընկերներից: Անձնական կյանքում, ֆինանսական և որոշ այլ գործերում ավելի շատ հարցեր կլինեն, քան պատասխաններ: Նոր գաղափարները հստակեցման և համաձայնեցման կարիք կզգան:

Խեցգետին

Խեցգետինները մինչ երեկո ստիպված կլինեն հաշվի նստել իրադրության, տրված կանոնների, ուրիշի տրամադրության հետ: Եթե սպասելիքները չեն արդարացվել, չարժե վերջակետ դնել: Երեկոյան մոտ նոր սնունդ կստանա ձեր երևակայությունը, կսրվի հոտառությունը: Ինտուիցիան կհուշի այն հարցերի պատասխանները, որոնց դեմ անզոր է եղել տրամաբանությունը: Հնարավոր է հետաքրքիր նամակ, հաղորդագրություն, հեռախոսազանգ:

Առյուծ

Առյուծներն այսօր լավ են տեսնում սահմանը, որը չարժե հատել, դրա համար ազատված են լուրջ սխալներից: Սակայն բացառված չեն մանր թերհաշվարկները, որոնք կարող են փչացնել իրադրությունը: Օրը լավ է ոչ պաշտոնական շփման համար: Խորհուրդ է տրվում զգուշավորություն նուրբ թեմաների քննարկման մեջ. չարժե ձեր գաղտնիքները վստահել առաջին պատահածին կամ հոգին բացել հին ծանոթներին: Գաղտնի զրույցն ավելի լավ է թողնել գիշերվան:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում ձգտել անհնարինին: Եթե սպառվել են ուժերը, ավարտվել են ռեսուրսները, կամ միտքը հայտնվել է փակուղում, ավելի լավ է ընդմիջում վերցնել: Չարժե ուժերը վատնել ցերեկը, քանզի երեկոյան մոտ ամեն ինչ անսպասելիորեն կկարգավորվի: Հնարավոր է վերանա ելք փնտրելու անհրաժեշտությունը, սցենարի նոր շրջադարձ ուրվագծվի: Այնտեղ, որտեղ սպառվել են կոլեկտիվ հնարավորությունները, ձեզ կարող է լուսավորել անձնական գաղափարը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում բարենպաստ իրավիճակից քաղել ամեն հնարավորը մինչ երեկո: Դա հատկապես կարևոր է, եթե խոսքը վերաբերում է ինչ-ինչ իրավունքների, ժամկետների, սահմանների, պարտականությունների, եթե մեծ հետաքրքրություն ունեք իրավական հարցերի, արտասահմանյան իրողությունների նկատմամբ: Ավելի լավ է չձգձգել անհրաժեշտ ուղևորությունները և շփումները, մոտակա իրադարձությունների ծրագրումը:

Կարիճ

Կարիճներն այսօր կարող են խառնվել ուրիշների գործերին, ներքաշվել արկածների մեջ: Որոշ Կարիճներ կլինեն իրադրության գերին, սակայն չեն վհատվի, քանզի իրադրությունը կարող է բավականին հետաքրքիր և ճանաչողական լինել: Երեկոյան կհաջողվի վերադառնալ սեփական գաղափարներին, իսկ եթե խոսքը վերաբերում է հարաբերություններին, ձայնի իրավունք կամ դեմ առ դեմ երկխոսության հնարավորություն ստանալ:

Աղեղնավոր

Աղեղնավորները մինչ երեկո կգտնվեն պաշտոնականի և ոչ պաշտոնականի սահմանագծին: Շփման մեջ պահպանելով հեռավորություն նրանցից, ում հանդեպ թշնամական կամ անտարբեր եք, չարժե չափից դուրս հեռանալ նրանցից, ումով հետաքրքրված եք: Այսօր անցանկալի է ավելորդ անկեղծությունը: Թուլանալ և հոգին բացել կարելի է միայն օրվա ամենավերջում՝ գաղտնիության մթնոլորտում: Եթե դա հնարավոր չէ ընտանեկան մթնոլորտում, տեղին է հին ծանոթի հետ շփումը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր կարող են սահմանափակել պարտականությունները, ժամկետները, արտաքին շրջանակները: Օրվա հանգամանքները կարող են խանգարել զբաղվել սիրելի գործով և լիարժեք հանգստանալ: Շատերն իրենք իրենց կզրկեն հանգստից՝ հանուն ինչ-որ առաջադրանքի իդեալական կատարման, օրինակ՝ առաջիկա աշխատանքային շաբաթվա նախապատրաստության: Կարող է համալիր կանխարգելիչ միջոցառումներ պահանջել առողջությունը:

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է բարեհաջող և լիովին կանխատեսելի օր: Խաղի կանոնները հայտնի կլինեն նախապես, ինչը կօգնի ժամանակին կողմնորոշվել և ցանկացած պահի գործել ձեզ համար լավագույն եղանակով: Եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում սիրային գործերում, ավելի լավ է հանգստություն պահպանել. ամենայն հավանականությամբ, խնդիրները ժամանակավոր բնույթի են և որոշ ժամանակ անց ամեն ինչ կկարգավորվի:

Ձկներ

Ձկները ստիպված կլինեն ողջ օրը պահպանել կանոնները: Դրանք կարող են թելադրել ընտանեկան ավանդույթները կամ ուրիշի տանն ընդունված կարգերը: Կարգապահություն կարող է պահանջել մասնագիտական կամ այլ ռեժիմը: Շատերը հակված կլինեն արհամարհել իրադրության դրական եզրերը և ամեն ինչում տեսնել վատը: Նույնիսկ մտերիմ շրջանակներում հնարավոր է անկեղծության և վստահության պակաս:




Լրահոս