National Assembly շարժման ակտիվիստները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով ծրագրում են ապրիլի 2-ին լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործողություններ են նախատեսվում երկրի 25 խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Լիվերպուլում և Մանչեսթերում։
Բրիտանիայում գազի գնի կտրուկ աճի ֆոնին տարեկան գնաճը վերջին 30 տարվա ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի։
Բողոքի ակցիաները տեղի են ունենում գազի և էլեկտրաէներգիայի գնի 54 տոկոսանոց թանկացման ֆոնին։ Այս որոշումն ընդունվել է փետրվարի սկզբին՝ գազի համաշխարհային գների կտրուկ աճի պատճառով, սակայն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Բրիտանացի սպառողների համար էներգիայի արժեքը կավելանա տարեկան միջինը 700 ֆունտով և կկազմի մոտ 2000 ֆունտ։
Երկրի Ազգային վիճակագրական ծառայության հետազոտության համաձայն՝ ծախսերի ավելացման պատճառով բրիտանացիների 51%-ը սկսել է ավելի քիչ ծախսել ոչ հիմնական ապրանքների վրա, 34%-ը տանը քիչ գազ կամ էլեկտրաէներգիա է օգտագործում, 31%-ը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա է խնայում։