Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինային ռազմական օգնություն է մատակարարվում պարբերաբար: Վերջին 24 ժամում մատակարարվել է նախատեսված 800 մլն դոլարի փաթեթի մի մասը։
«Պաշարները հասնում են մինչ մենք խոսում ենք, ներառյալ վերջին 24 ժամը», – ասել է Քիրբին FoxNewsին:
Նրա խոսքով՝ խոսքը հակատանկային հրթիռների, Stinger համակարգերի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված 800 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի այլ բաղադրիչների մասին է։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումն անպատասխանատու քայլ է, և դրա անվերահսկելի բաշխումը կարող է վտանգ ներկայացնել եվրոպական երկրների համար ևս։
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն էլ հայտարարել էր, որ արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սխալ է, այն միայն ավելացնում է զոհերի թիվը, բայց չի ազդում գործողության ելքի վրա: