ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է ասելու ընդդիմությունն ապրիլի 5-ի ցույցի ժամանակ. մեկնաբանում է պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները վաղը՝ ապրիլի 5-ին, հանրահավaք են հրավիրում: 44-օրյա պատերազմից հետո սա ընդդիմության հրավիրած հերթական հանրահավքն է, այս անգամ սակայն ընդդեմ Փաշինյանի իշխանության փողոց դուրս եկողները դիմում են բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից:

«Դիմում ենք բոլորին, կուսակցություններին եւ անհատներին, մտավորականությանը եւ հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին: Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին»,- ասված է ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունների տարածած հաղոդագրության մեջ:

Այս անգամ ի՞նչ օրակարգով ու ասելիքով է ընդդիմությունը փողոց դուրս գալիս: Հարցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է պատասխանում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս