ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը պատասխանել է Թագուհի Թովմասյանի նամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը պատասխանել է Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակին:

Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հանցավոր գործողությունների, դրա արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների վերաբերյալ հերթական գրությունն ուղղել էի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթին։

Տեղեկացրել էի, որ Ադրբեջանը կիրառում է հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետեր Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, թիրախավորում է գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի արդյունքում ունենք վիրավորներ, և որ այս ամենն համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախի խաղաղ բնակչությանը իր հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքից։

Խնդրել էի դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքները և շեշտել, որ Ադրբեջանի հանցագործությունները շարունակվելու են, քանի դեռ չեն կիրառվում պատասխանատվության մեխանիզմներ։

Ստացել եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պատասխան գրությունը, համաձայն որի տիկին Սեդերֆելթը ընդունում է, որ Ուկրաինայում պատերազմի վրա միջազգային հանրության մեծ ուշադրության հետ մեկտեղ կարևոր է, որ շարունակեն խթանել լարվածության թուլացումը ԵԱՀԿ տարածաշրջանի բոլոր կոնֆլիկտային գոտիներում՝ ապահովելու, որ մեր քաղաքացիները կարողանան ապրել խաղաղ և արժանապատիվ և որ ակնկալում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստերը կշարունակեն դիտարկել իրավիճակը Հարավային Կովկասում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը սպասում է Հայաստանի պատվիրակության շարունակական ներգրավմանը իրենց բանավեճերում։




Լրահոս