Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 594 դեպք, որից 410 հազար 229-ը`առողջացած, 8619-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2067 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2733 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք, առողջացել է 105 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 985 հազար 996 -ի:




Լրահոս