Ընդդիմադիրները հրատապ քննարկում են առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կողմից խորհրդարան է  մուտք արվել «Հանրային ծառայությունների գների աճի ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի եւ տնտեսության վրա (առկա վիճակ եւ անելիքներ)» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին առաջարկությունը: Այն ներկայացվել է պատգամավորի անունով, սակայն ամբողջ խմբակցության առաջարկն է: Ստորագրահավաքին միացել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հարցով քննարկում անցկացնելու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային սակագների ծառայությունների աճը ոչ միայնա անմիջականորեն ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, այլ նաեւ բացասական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա: Նրանք առաջարկում են նաեւ, որ այս հարցով քննարմանը մասնակցեն Կենտրոնական բանկի նախագահն ու իրավասու փոխվարչապետը:

Ն.Հ.




Լրահոս