Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:
Օտարերկրյա քաղաքացու ուղեբեռը խուզարկելիս հայտնաբերել են 2,2 կիլոգրամ կոկաին:
Թմրանյութեր են գտել ճամփորդական պայուսակի գաղտնարանում:
Ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրել թմրանյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման և Վրաստանի տարածք թմրանյութերի անօրինական ներմուծման գործերով:
Հանցագործությունը նախատեսում է 15-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: ՆԳ նախարարությունը շարունակում է հետաքննությունը, հաղորդել է Sputnik-ը: