Իսպանիայի կառավարությունը որոշել է թագավորությունում Ռուսաստանի դեսպանատնից վտարել մոտ 25 դիվանագետի։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից վտարել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության շահերին: Այս պահին կա 25 հոգի, ցուցակը լրացնում ենք»,- ասել է նա։
Մադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չկա այն ռուս դիվանագետների թվում, որոնք կարտաքսվեն Պիրենեյան թագավորությունից, ասել է Իսպանիայի արտգործնախարարը։
Ալբարեսն այս որոշումը կապել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։