ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հացն ու կարագը թանկացել են. ինչ իրավիճակ է սպառողական շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8 տոկոս: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը մարտին փետրվար ամսվա համեմատ թանկացել է 2.3 տոկոսով: Հանրապետության բոլոր քաղաքներում 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով: Համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Իջևանում: Երեւանում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.4 տոկոսով:

Հացն է թանկացել. պաշտոնապես հացի գինը մեկ ամսվա ընթացքում 3 տոկոսով բարձրացել է: Վերջին օրերին հացի գինը 20-30 դրամով բարձրացել է: Նշենք, որ միաժամանակ թանկացել է նաեւ ալյուրն ու մակարոնեղենը: Օրինակ ալյուրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 10.8 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 18.2 տոկոսով: Թանկացել է նաեւ բրինձը, հաճարը, ոսպը, հնդկացորենը: Օրինակ բրինձը թանկացել է 4.6 տոկոսով: Կարագի գինն է մեկ ամսվա ընթացքում բարձրացել՝ 4.1 տոկոսով, թարմ կաթը թանկացել է 2.1 տոկոսով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս