Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ է տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 7-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի ապրիլի 8-15-ը ներառյալ:

2. Գնել Սանոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը»,- նշված է որոշման մեջ:




Լրահոս