Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Ժուկովսկի» օդանավակայան՝ արգելակման համակարգի խափանման ցուցիչի միանալու պատճառով:
«Ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել WZ4325 (Մոսկվա-Երեւան) չվերթը, վերադարձել է «Ժուկովսկի» օդանավակայան՝ արգելակման համակարգի խափանման ցուցիչի միանալու պատճառով: Որոշում է կայացվել Sukhoi Superjet օդանավի՝ մեկնարկի օդակայան վերադարձի մասին»,- հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նա նաեւ հավելել է, որ ինքնաթիռն օդակայան է վերադարձել մոտավորապես 11:17-ին: