ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի  ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ, 53-ամյա Ա. Պարանյանը  իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 12-ամյա Աննա Ք.-ին:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն նախկին Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:

Գայանե Մարկոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Գրավատան հետ կնքել եմ վարկային պայմանագիր ոսկու գրավադրմամբ: Պարտավորությունները չկատարելու արդյունքում կուտակվել են տույժեր: Այժմ պարտավորությունների ընդհանուր ծավալը ավելի մեծ է, քան գրավադրված ոսկու շուկայական արժեքը: Խնդրում եմ ասել՝ իրավունք ունի արդյոք գրավատունը չվաճառել գրավադրված ոսկին եւ իմ պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պահանջով դիմել դատարան:

Սուսաննա Հարությունյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո Ձեր (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255-րդ հոդվածի 7-րդ կետի: Փաստորեն, գրավի առարկան իրացնելը հանդիսանում է գրավատան իրավունքը, ոչ թե պարտականությունը:

Ձեր (վարկառուի) հիմնական պարտավորությունը հանդիսանում է վարկային պայմանագրով նախատեսված ժամկետում վերադարձնել որպես վարկ տրամադրված դրամական միջոցները, ինչպես նաեւ տոկոսներ վճարել դրա օգտագործման դիմաց: Այս դրույթը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպություն (Վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով եւ պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը եւ տոկոսներ վճարել դրանից:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գավատունն իրավունք ունի չօգտվել իր՝ գույքի արտադատական կարգով իրացման իրավունքից եւ դիմել դատարան:




Լրահոս