![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/13889033_0_272_1600_1172_1920x0_80_0_0_8de8a64bc66b0c9b728c6a2fbc009600.jpg)
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոյթերս»-ին:
«Մենք լուծում ունենք, որը չի խախտում ոչ մի պատժամիջոց, բայց միևնույն ժամանակ ապահովում է Հունգարիայի գազամատակարարումը»,- ասել է նախարարը:
Սիարտոն նաև ընդգծել է, որ Հունգարիան կախված է ռուսական նավթից և գազից։