ԴԵՌ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ  43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով դեռեւս չի ընդունվել, սակայն մուտքագրվել է: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնած Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը ներկայացրեց, թե երբ է դիմումը համարվում ընդունված: Այն ընդունված լինելու համար գործն ուսումնասիրող դատավորը պետք է այն ներկայացնի ՍԴ նախագահին, Գագիկ Հարությունյանն էլ պետք է հրավիրի  աշխատակարգային նիստ, որտեղ պետք է որոշվի, թե երբ է քննարկվելու գործը:




Լրահոս