ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում «Ժառանգություն»-ն անցկացնում էր հանրահավաք-հաշվետվություն, որն ամեն ինչով հիշեցնում էր ժամանակից շուտ սկսված նախընտրական քարոզարշավ. մանրամասն  ներկայացվեցին կուսակցության ներքին աշխատանքները տարբեր սոցիալական խմբերի` տաքսու վարորդների, կրպակատերերի, ձկնաբույծների  հետ, ինչպես նաեւ արտաքին ճակատում, մասնավորապես ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի գործունեությունը: Իր ելույթում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հպարտությամբ նշեց, որ եթե այսքան բան անում են 6 հոգով, ապա որքան կանեին 16, 26, 36 հոգով: Ի դեպ, «Ժառանգության» հանրահավաքին մասնակցում էր նաեւ Երեւանի քաղաքապետարանից տուժած  կրպակատերերից մեկը:




Լրահոս