«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է Ստեփանավանի Լեջան գյուղի 25-ամյա մի բնակիչ, ով կասկածվում է Կողբ գյուղի 83-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ: Այդ երիտասարդի մայրը երկրորդ ամուսնությամբ հարս է եկել Նոյեմբերյան քաղաք: Մի քանի տարի առաջ երիտասարդը, բնակվելով հարազատ մոր եւ վերջինիս ամուսնու հետ, Նոյեմբերյան քաղաքում փորձել էր սեռական բնույթի ոտնձգություն կատարել հարեւանուհու` ամուսնացած երիտասարդ կնոջ նկատմամբ եւ դատապարտվել ազատազրկման: Մեր տվյալներով` նա գիշերը ներխուժել է կողբեցի ծեր կնոջ տուն, ծեծել նրան եւ բռնաբարել: Հոկտեմբերի 17-ին` ժամը 17-ի սահմաններում, ոստիկանները ծեծի հետեւանքով աչքի տակը սեւացած ծեր կնոջը վերջինիս թոռան ուղեկցությամբ տարել են Նոյեմբերյանի հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունք, ուր դատական բժիշկը նրան հետազոտել է: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ
ՏԱՐԵՑՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ