![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/1626594706-1614684524-1607685314-1586530772-შარლ-მიშელი-1024x634-1024x634-1024x634-1.jpeg)
Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները վաղ, թե ուշ ներառելու են նաև նավթի ու գազի սեկտորը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Խոսելով Ռուսաստանի նկատմամբ ապագա սահմանափակումների մասին՝ նա նշել է. «Վաղ, թե ուշ մենք կկենտրոնանանք նավթի ու գազի վրա»:
Միշելի խոսքով՝ ԵՄ անդամ 27 պետություն մշտապես քննարկում են, թե ինչպես «առավելագույնի հասցնել ճնշումը Կրեմլի նկատմամբ՝ փոխելու ռուսական իշխանությունների վարքագիծը»: