«Մոսկվա» հածանավի փրկության համար մղվող պայքարի ընթացքում մեկ զինվոր է զոհվել, անձնակազմի ևս 27 անդամներ անհետ կորել են։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Զոհվել է մեկ զինծառայող, անձնակազմի ևս 27 անդամներ անհետ կորել են։ Անձնակազմի մնացած 396 անդամները հածանավից տարհանվել են Սևծովյան նավատորմի նավեր, որոնք գտնվում էին այդ տարածքում, և տեղափոխվել են Սևաստոպոլ»,- հայտնել են նախարարությունից։