![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/vtar-1.jpg)
Ապրիլի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտի» անվադողը փոխող 24-ամյա Միրզա Ավդալյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն: