Ժողովուրդ. Վարչապետը 2 մլրդ դոլարի պարտք է խնդրել ռուսներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

”Ժողովուրդ” օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության

իր գործընկեր Վլադիմիր Պուտինին այս հանդիպման ժամանակ եւս դիմել է 2 միլիարդ դոլար

վարկ ստանալու խնդրանքով: Ըստ մեր աղբյուրների` ”Եվրազեսի” ֆոնդի հաշվին առաջիկայում խնդրանքը կարող է բավարարվել, բայց կիսով չափ:

Այսինքն` գուցե մեկ միլիարդ դոլար տրամադրվի Հայաստանին: ,Ժողովուրդե-ի աղբյուրների

փոխանցմամբ` ՀՀ վարչապետը որպես վարկ ստանալու անհրաժեշտություն մատնանշել է հյուսիս-հարավ

ավտոմայրուղու կառուցման կարեւորությունն ու մի շարք ենթակառուցվածքների զարգացման

անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ ”Եվրազես”-ի

անդամ երկրները 10 մլրդ դոլարանոց ֆոնդ են ստեղծել: Վերջերս Բելառուսի Հանրապետությունը

եւս դիմել էր, որպեսզի 3 միլիոն դոլար վարկ տրամադրեն, սակայն դարձյալ խնդրանքն ամբողջությամբ

չբավարարվեց: Նրանց տրվեց գումարի մի մասը` խոստումով, որ մնացածն էլ կփոխանցվի:

 




Լրահոս