Ավելի քան 5,26 միլիոն փախստականներ են Ուկրաինայից ժամանել հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել Է ավելի քան 32 հազարով, ապրիլի 26-ին հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 25-ն Ուկրաինան լքածների թիվը հասել Է 5 264 666-ի: Մեկ օրում հարեւան երկրների սահմաններն Է հատել 32 652 մարդ՛ ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 25-ը Ռուսաստան Է ժամանել 614 318 փախստական, Լեհաստան՝ 2 922 978, Ռումինիա՝ 782 598, Հունգարիա՝ 496 914 փախստական:
Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունն ապրիլի 26-ին դիմել Է համաշխարհային հանրակցությանը՝ 1,85 միլիարդ դոլար տրամադրելու կոչով՝ Ուկրաինայից հարեւան պետւթյուններում 5,3 միլիոն փախստականների կարքների համար: ՄԱԿ-ի վարչության սկզբնական կանխատեսումներում, որոնք հրապարակվել են փետրվարի 25-ին, խոսքն այն մասին Էր, որ Ուկրաինան կարող Է լքել մինչեւ 4 միլիոն փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: