Թերթը գրում է. ”Վերջին ժամանակներս ”Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնք այս կամ այն կերպ առնչվում են տարբեր եվրոպական համալսարանների հետ: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը մի ուշագրավ փաստ է արձանագրել. ”Եվրոպական
շատ լուրջ համալսարաններում, որտեղից, ասենք, դուրս են գալիս այդ երկրների ապագա նախագահները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բավականին մեծ թվով ադրբեջանցի գիտնականներ կան աշխատող: Նրանք բավականին լուրջ դիրքեր են գրավում, պարզ է, որ իրենց գաղափարախոսությունն են մտցնում, իրենց դիրքորոշումն են առաջ մղում, ինչը մթնոլորտ է ստեղծում: Սա գործընթաց է, որը ժամանակ անց որակ է տալու, և սա հստակ, նպատակաուղղված աշխատանքի արդյունք է, այդ մարդկանց վրա հսկայական փողեր են ծախսվում: Ու զարմանալի չէ, որ ադրբեջանական լոբբիստական աշխատանքը կամաց-կամաց սկսում է ծիլեր տալ”:
Առավոտ. Ադրբեջանական լոբբիստական աշխատանքը ծիլեր է տալիս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ