«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ընդամենը անցած շաբաթ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Գյումրի այցի ժամանակ, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իր հեռանալու մասին մամուլի հրապարակումներից նա բավականին անհանգիստ է։ Մինչեւ անգամ անձնական նամակներ է գրել Փաշինյանին` մասնավոր հանդիպում խնդրել, սակայն արձագանք չի եղել։
Բանն այն է, որ մայիսի 6-ին Սահմանադրական դատարանը Ջհանգիրյանի հարցով որոշում է կայացնելու` ըստ Արամ Վարդեւանյանի հայցի: Այն Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու անհնարինությանն է վերաբերում` տարիքով պայմանավորված։ ՍԴ մեր աղբյուրի կարծիքով, Ջհանգիրյանի ճակատագիրը դեռեւս այնքան էլ միանշանակ չէ, ինչպես գրում են լրատվամիջոցները, դա կախված է Երվանդ Խունդկարյանից, ՍԴ-ում նրա տեսակետը որոշիչ է եւ կարծիք ձեւավորող»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում