Վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։ Այս մասին հայտնել է Նախկին փոխվարչապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

«ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

Մեծ ծրագրերը դեռ առջևում են»։




Լրահոս