Նոր սակագներ՝ մայիսի 27-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները մայիսի 27-ից կբարձրանան: Հիշեցնենք՝ ընկերությունը հունվարի 13-ին հանձնաժողով էր ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ, բայց ՀԾԿՀ-ն իր հերթին առաջակում է սահմանել 500 դրամ: Իսկ, ահա, 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն՝ հակառակը առաջարկում է սահմանել 1350 դրամ:

Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկել է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ: Իսկ ահա ՀԾԿՀ-ն առաջարկել է այն նվազեցնել՝ դարձնելով 139 դրամ:

Ի դեպ, արձանագրենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախորդ տարվա փետրվարի 1-ից մի շարք ծառայությունների գներ արդեն բարձրացրել էր:

Ս.Հ.




Լրահոս