Այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում ի պաշտպանություն Արցախի ու ի հակազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունների, Ստեփանակերտում, բնականաբար, մեծ ցնծությամբ են ընդունում:
ArmLur.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Երևանի փողոցի անհնազանդության երթերն ու ցույցերը, ասում է Հակոբյանը, հայի միասնականության մասին է վկայում, որովհետև անկախ հանգամանքից՝ հայն աշխարհի որ ծայրում է ապրում, Արցախն ու Հայաստանը բոլորիս հայրենիքն է:
Արցախցին լավ է գիտակցում, որ Հայաստանում ոտքի են կանգնել ընդդեմ օրվա իշխանության կողմից հրապարակած բերված խաղաղության օրակարգի, ինչը մեծագույն վտանգ ու պատերազմի մեսիջների ունի:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի մասով նշաձող իջեցնելու հայտարարությանը, ապա ըստ մեր զրուցակցի, արցախցիների այդ հայտարարությունից հետո ոչ թե վախի մթոնոլորտ կամ պարտվողականության զգացում է, այլ, հակառակը, ավելի է ամրացրել Արցախում բնակվող հայի ոգին:
Արցախում լավ են գիտակցում ու հասկանում՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարություները, ըստ Արցախի Ազգային ժողովի պատագմավորի, մեզ կործանման ու դաժան նոր պատերազմի են տանում: