ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Ապրիլի 28-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 456.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 3.31 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 479.32 դրամ (նվազել է 8.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 569.33 դրամ (նվազել է 9.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.32 դրամ (մնացել է անփոփոխ):