Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 28-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացել, որ Դդմաշեն գյուղում այրվում է տան տանիք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 15:29-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 160 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 կգ):