Վաղը՝ ապրիլի 30 ին, արցախցի զինվորների ծնողներն ու հարազատները կմիանան Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիային: Հանդիպումը կկայանա ժամը 16:30-ին Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ: Այնուհետև զոհված զինվորների հարազատները երթով կշարժվեն Կառավարություն, ապա Գլխավոր դատախազություն, իսկ հետո կվերադառնան Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում լինելու է վճռորոշ հանրահավաք: