Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբերն այս պահին լայնածավալ աշխատանքներ են կատարում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Էդգար Այվազյանը:
«Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, իսկ ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:
Լիդա Եղիազարյան