ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատապարտելի է ուժի կիրառումը լրագրողների նկատմամբ. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն նկատվել է եւ խստորեն դատապարտելի է ոստիկանների կողմից ուժի կիրառումը եւ ոչ պատշաճ վերաբերմունքը լրագրողներիր նկատմամբ: Դեպքերին առավել մանրամասնորեն արձագանքելու եւ աջակցություն ցուցաբերելու համար ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ խոսնակ Էդգար Այվազյանը:

Նշենք, որ այսօր զանգվածային անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, որը նկարում էր իրեն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս