Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Զուգահեռաբար իրականացվում է մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում։ «Ավելի ուշ հանդես կգանք առավել մանրամասն տեղեկատվությամբ»,- ասված է հաղորդագրությունում: