Նվազագույն հումանիզիմի հարց էր. ՄԻՊ-ը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանի մարդու իրովունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին հարց ուղղեց, թե ինչու նա առ այս պահը չի չի արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու ողբերգական միջադեպին: «Հասարակությունն, առաջին հերթին, հեց ձեր արձագաքին էր սպասում, այնինչ Դուք, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում էիք՝ գործուղման: Ինչո՞ւ չեք արձագանքել», դիմեցինք նրան:

«Այո, ճիշտ եք, ողբերգական դեպքի օրերին ես գործուղման մեջ էի, խիտ հանդիպումներ եմ ունեցել, բայց հենց այդ օրը դեպքին անդրադարձել եմ ֆրանսահայ մամուլին տված իմ հարցազրույցի ժամանակ:

Ցավակցում եմ մահացած կնոջ հարազատներին ու ընտանիքի անդամներին: Դեպքը, այո, ողբերգական է, ու առաջին անդրադարձը որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մեղավորների բացահայտումն է, որովհետև քրեական օերնսգրքով նախատեված արարք է կատարվել: Մենք նույն օրը հենց գլխավոր դատախազություն գրություն ենք ուղարկել կոնկրետ գործի գործընթացներին ու մանրամասներին տեղեկանալու համար: Ամբողջ աշխարհում պաշտոնատար անձնաց ուղեկցող ծառայությունը շատ դեպքերում չընկալվածության հարց ունի:

Բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունն ուղղակիորեն չի կանգնում: Սա արարողակարգային որևէ կանոնով կարգավորված չէ, ու դա առնվազն նվազագույն հումանիզմի հարց է, որ վերաբերում է առաջին օգնություն ցույց տալու ու հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկելուն»,- պատասխանեց Գրիգորյանը:

Սևակ Վարդումյան




Լրահոս