Փետրվարի 24-ից սկսած, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին, միջազգային հանրությունն իրար հերթ չտալով դատապարտում են ռուսական կողմի գործողությունները՝ այն նույնիսկ ցեղասպանութուն որակելով:
Սակայն ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ եւ տվյալներ, որոնք վկայում են Ուկրաինայի կողմից իրականացված ռազմական գործողությունների մասին՝ 2014-2015 թվականներին վերաբերող:
2014 թվականի աշնանը քաղաքացիական անձինք են զոհվել ուկրաինական հարվածների հետևանքով: Միայն ամռանից աշնան ընթացքում 2 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, նրանց թվում 35-ը երեխաներ են: Բացի ամենամսյա կրակահերթերից խաղաղ բնակիչների ուղղությամբ , ուկրաինական ռեժիմն այնպիսի պայմաններ է ստեղծել այդ շրջանում ապրողների համար, որ անջատել էին ջուրը, էլեկտրաէներգիան, բջջային կապը, արգելափակել էին սննդի եւ դեղորայքի մատակարարման հնարավորությունները:
Նշվում է, որ մեծահասակներն ու հիվանդ մարդիկ մահացել են էլեկտրականության բացակայությունից: 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ հայտնաբերվել է հուղարկավորված 16 մարմին: Հայտնաբերվել է անգամ 4-ամսական մահացած երեխայի մնացորդներ: Դրանից հետո հումանիտար իրավիճակը շարունակել է ծանր մնալ: Շատ բնակավայրեր շարունակել են անջատված մնալ ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով:
Այլ տվյալներ եւս հայտնի են. 2015 թվականի մայիս ամսվա ընթացքում ֆիքսվել են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից 111 կրակոցի դեպքեր Դոնեցկի Հանրապետության ուղղությամբ: Այդ ժամանակ վնասվել են շենքեր, շինություններ:
Հիմնականում մայիսին են նման դեպքերը շատ եղել եւ վնասներ են կրել երեք բնակելի տներ, ավտոմեքենաներ: Դեպքի վայրում հայտնաբերվել են զինամթերքի 30 մմ-անոց մնացորդներ:
Կրակոցների դեպքեր են եղել նաեւ Լուգանսկի ուղղությամբ եւ հայտնաբերվել էին 120 մմ և 82 մմ երկարությամբ հատվածներ: Պարբերաբար քաղաքացիական օբյեկտների վնասներ եւս եղել են:
Այսպիսի տվյալները բնականաբարշատ են եւ որքան էլ այժմ Ռուսաստանի Դաշնությունն է ագրեսոր եւ պատերազմ հրահրող համարվում, այս տվյալներն Ուկրաինայի մասով ինքնին խոսուն են:
Մանրամասները՝ տեսանյութում: