Նոր փոփոխություն՝ ներհամայնքային երթուղիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին հնարավոր կլինի ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերված ծառայությամբ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կագվարումներով սահմանված՝ մեկ ուղևորի տեղափոխման արժեքի:

Ի դեպ, այս փոփոխության արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում որոշված վճարը՝ անկախ նրանից, թե որքան ուղևոր է տեղափոխել: Այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Այսինքն փոխադրող կազմակերպությունը կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն կունենա կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաև ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար, շահագրգիռ չի լինի տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ, տվյալ դեպքում, համայնքը հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար ըստ սոցիալական խմբերի: Ավելին, համայնքը ինքնուրույն կսահմանի փոխադրման վճարի չափը, հետեւաբար ինքնուրույն կորոշի՝ այն բարձրացնել՝ հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:

Ս.Հ.




Լրահոս