ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ-ում հատուկ ռեժիմ է սահմանված. անգամ բակում լրագրողներին Պետական պահպանության աշխատակիցները թույլ չեն տալիս լուսանկարահանում կամ տեսանկարահանում իրականացնել՝ պատճառաբանելով, որ հատուկ ռեժիմ է:
Նշենք, որ անցագրային կետերում ԱԺ մուտք գործողներին ստուգում են առավել մանրազննին: Բացի մետաղաորսիչ սարքը, որի միջով անցնում են ԱԺ մուտք գործողները, ՊՊԾ աշխատակիցները ստուգում են նաև ձեռքի մետաղաորսիչ սարքերով:
ԱԺ-ում այս պահին կան ուժային կառույցների ներկայացուցիչներ՝ ԱԱԾ, ՊՊԾ, Ոստիկանություն :