Կրեմլը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստման գործընթացին՝ հաշվարկելով տարբեր սցենարներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դրանք դեռ միայն պլաններ են, քննարկումները շարունակվում են։

Մենք դրանց հետևում ենք, տարբերակներ ենք հաշվարկում իրադարձությունների զարգացման համար»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ երկրները, որոնք փորձում են Ռուսաստանին վնաս հասցնել պատժամիջոցների սահմանման միջոցով, ստիպված են ծանր գին վճարել դրանց համար, իսկ «եվրոպացիների համար նման միջոցների արժեքն ամեն օր կբարձրանա»։

«Այդ պատժամիջոցների գինը եվրոպացի քաղաքացիների համար կավելանա ամեն օր»,- հավելել է Կրեմլի խոսնակը։




Լրահոս