Շվեյցարիայում գնաճը հասել Է 2008 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայում տարեկան գնաճն ապրիլ ամսվա արդյունքներով հասել Է 2,5 տոկոսի, ինչն առավելագույն ցուցանիշն Է 2008 թվականից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Դաշնային վիճակագրական վարչության տվյալները: «Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) 2022 թվականի ապրիլին նախորդ ամսվա համեմատությամբ աճել Է 0,4 տոկոսով՝ հասնելով 103,3 կետի (2020 թվականին դեկտեմբերին հավասար Էր 100-ի):

Գնաճը կազմել Է +2,5 տոկոս՝ նախորդ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գների ապրիլյան աճը գերատեսչությունը կապում Է մի քանի գործոնների հետ, ներառյալ վառելու մազութի գների աճը:

Գնաճի դրայվերներ են նաեւ դարձել ներմուծվող ապրանքները, որոնք անցյալ տարվա համեմատությամբ թանկացել են 6,6 տոկոսով: Իսկ շվեյցարական արտադրանքի գները տարվա ընթացքում աճել են 1,2 տոկոսով, վկայում են վիճակագրական վարչության տվյալները: Նշվում Է, որ նաեւ աճել են նոր ավտոմեքենաների ու ավիափոխադրումների գները, դրա հետ մեկտեղ հյուրանոցներում եւ օթելներում նվազել Է կեցության արժեքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս