«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները, ավելի ճիշտ՝ հանրությանը ծանոթ դեմքերը, արդեն մի քանի շաբաթ է՝ խուսափում են հանրային վայրերից, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ այցելելուց՝ վախենում են, որ ընդդիմադիրների ու նրանց աջակիցների թիրախում կհայտնվեն, ինչպես իրենց աջակիցները՝ Արմեն Մարտիրոսյանը, Սոս Ջանիբեկյանը հայտնվեցին։
Այսպիսի զգուշավորություն մեկ էլ պատերազմից հետո է եղել, երբ Փաշինյանի թիմակիցները քաղաքում ոտքով չէին շրջում, ոչ էլ պատգամավորական պետհամարանիշներով մեքենաներով։ Նրանցից ոմանք անգամ սանրվածքներն էին փոխել եւ թիկնապահներ վերցրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։