2021 թվականի երեխաների թոփ 10 անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել, թե Հայաստանում 2021 թվականին նորածիններին ինչ անուններ են տրվել: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե նորածիններին ամենաշատը որ անունններն են տրվել:

Օրինակ, աղջիկ նորածիններին տրվող աննուների ցանկի առաջին տեղում է Նարե անունը, որով անվանակոչել են 758 երեխայի: Մարիա անունը տրվել է 635 երեխայի: Իսկ Արփի անունը զբաղեցրել է ցանկի 3-րդ տեղը, որին հաջորդում են Մանե, Անգելինա եւ Մարի անունները: Եվա անունը եւս ցանկում է, այն գտնվում է 7-րդ տեղում: Նախորդ տարում 357 նորածին երեխա ստացել են Մարիամ անունը: Ցանկի 9-րդ տեղում Անահիտ, իսկ 10-րդ հորիզոնականում՝ Աննա: Ի դեպ, աղջիկ նոածիննեի անուննեի ցանկում տեղ են գտել նաեւ Լուսե, Նատալի, Սառա, Ադրիաննա, Արիանա անունները: Իսկ Ամելի անունը ստացել 155 երեխա:

Իսկ ահա տղա նորածինների անունների ցանկի առաջատարը Դավիթ անունն է, որը տրվել է 1275 երեխայի: Դավիթին հաջորդում են Նարեկ, Մոնթե, Տիգրան, Արեգ, Հայկ, Մարկ անունները: Վան անունը դրվել է 116 նորածին երեխայի: Ցանկի 10-րդ տեղում է Արեն անունը, որը ստացել է 355 տղա երեխա:

Ս.Հ.




Լրահոս