«Դիմադրություն» շարժումը վաղն ավտոերթով կմեկնի Գյումրի, հանրահավաք կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիմադրություն» շարժումը վաղը առավոտյան 9:30 Աշտարակի խճուղուց ավտոերթով կմեկնի Գյումրի, այնուհետեւ ժամը 13:00-ին հանրահավաք կանցկացնի Գյումրիում: Այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Ժամը 17:00-ին էլ Ֆրանսիայի հրապարակում արցախցիները մշակութային միջոցառում են կազմակերպելու: Վաղը ընդդիմությունը հանրահավաք չի անցկացնի Երեւանում:

«Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրության օրը, 17:00-ին, այս հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի: Վաղը նաեւ կունենանք աշխատանքային օր, մեր աշխատանքները վերակազմակերպելու, ծրագրերը ամբողջացնելու համար»,-ասաց նա:




Լրահոս